Поиск по этому блогу

пятница, 11 октября 2013 г.

Ես և իմ մոլորակը


images


Ես շատ եմ սիրում մեր  մոլորակը:  Մեր մոլորակի բնությունը շատ գեղեցիկ է: Երբեմն նայելով ծաղիկներին, ծառերին, խոտերին ինձ թվում է, որ այն կենդանի օրգանիզմ է, որը մեզ հետ խոսում է իր լեզվով: Իմ կարծիքով  մեր մոլորակը գալակտիկայում միակ մարդաբնակ մոլորակը չէ:  Մեր մոլորակի վրա կան տարբեր կենդանի օրգանիզմներ: Երկրի բնության բարությունը մարդիկ չարաշահում են: Իմ կարծիքով մեր մոլորակը տանջվում է մեր ձեռքում:  Շատ կցանկանայի նրան օգնել բայց ինչպե՞ս: Ես մի փոքրիկ երեխա եմ այս մեծ աշխարհում, բայց կարծում  եմ, որ եթե ամեն մի մարդ գոնե իր ուղեղի մի փոքրիկ բջիջ աշխատացնի մոլորակի մաքրությանն ուղղված հարցին, ապա  մեր մոլորակը կփրկվի աղտոտումից: Իսկ եթե մի որոշ մասն էլ աշխատացնի բարի գործեր անելուն, մոլորակի կենդանիներին ոչնչացումից փրկելուն, ապա այս չքնաղ մոլորակին երբեք ոչինչ չի սպառնա: ՈՒրեմն թող բարությունն ու սերը լինի մեր մոլորակի ողջ մարդկության խորհրդանիշը:Մարդի՚կ, եկեք փրկենք մեր մոլորակը` մեր իսկ ձեռքերով, ինքներս` մեզանից:

Комментариев нет:

Отправить комментарий