Поиск по этому блогу

пятница, 11 октября 2013 г.

Իմ չար և բարի կողմերը


ангел и демон

Իմ ներսում կա երկու աշխարհ` մութ և լույս: Մութ աշխարհի զինվորները միշտ պարտվում են լույս աշխարհի զինվորներին( ես նրանց կանվանեմ մթեցիներ և լուսեցիներ): Սակայն երբ իմ տրամադրությունը վատն է ,մթեցիները կարողանում են հաղթել լուսեցիներին: Իմ մութ աշխարhը գտնվում է հոգուս խորքում և հազվադեպ է հիշեցնում իր մասին:Լուսեցիները միշտ ինձ հետ են , սակայն նրանցել է պետք հանգստանալ ինձնից: Լուսեցիների մաշկը թղթի նման ճերմակ  է`  նրանք հրեշտակի թևեր ունեն, իսկ մթեցիների մաշկը չի երևում` նրանք մուգ սև  թիկնոցներ են հագնում, որոնք ծածկում  են նրանց  ոտից գլուխ,  իսկ երբ նրանք սկսում են քայլել `իմ հոգին տակնուվրա է լինում: Ես չեմ սիրում մթեցիներին, բայց նրանք ինձ պետք են ներդաշնակության համար:

Комментариев нет:

Отправить комментарий