Поиск по этому блогу

пятница, 11 октября 2013 г.

Ինչ է ինձ պատմում անձրևը


1289513698_k-107

Չգիտեմ  ինչպե՞ս և ինչո՞ւ,  բայց երբ ես տխուր եմ միշտ անձրև է գալիս: Կարծես երկնքից թափվող մխիթարանք լինի: Կարծես անձրևը պատմի ինձ,  լավ իրադարձությունների մասին: Երբեմն, եթե իհարկե ուշադիր լինենք կկարողանանք տեսնել անձրևի կաթիլներից ստեղծված պատկերներ` գետնի վրա: Չգիտեմ ինչու,  բայց ես միշտ ծիծաղելի նկարներ եմ տեսնում և իմ տրամադրությունը բարձրանում է: Անձրևը  ինձ պատմում է նաև` տխրության մասին: Երբ երկինքը մռայլվում է ինձ թվում է` թե մեկին մի վատ բան է պատահել: Եվ միշտ հենց այդպես է լինում:  Երկինքը սկսում է լաց լինել  այն մարդկանց կամ կենդանիների համար, որոնց վատ բան է պատահել:
Ինձ միշտ հետաքրքրել է արդյոք հնարավոր է երկնքին խրախուսել: Ես միայն երեկ հասկացա, որ այո հնարավոր է: Ես սիրում  եմ անձրևի հետ խոսել , սկսում եմ պատմել իմ մասին և երեկ պատմելու ընթացքում մի ծիծաղելի բան հիշեցի և սկսեցի պատմել: Երկինքը կարծես ինձ լսեց  և մի քանի վարկյանով արև երևաց:  Ես հասկանում եմ, որ տարօրինակ բաներ եմ գրում բայց հավատացեք այդպես էլ եղավ: Ինձ հետաքրքիր է նա շարունակում է լսել ինձ, թե  ոչ:
Նա ինձ ամեն ինչի մասին պատմում է:

Комментариев нет:

Отправить комментарий