Поиск по этому блогу

пятница, 11 октября 2013 г.

Ժամանակակից և հին գրողներ քննարկում




Նախագիծ` Վիկտոր համբարձումյան

Առ.1
Վիկտոր Համբարձումյան (Սեպտեմբեր 18, 1908 – Օգոստոս 12, 1996), հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:
Նրա կենսագրությունը՝
Վ.Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի եւ աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Դեռ դպրոցական տարիներին նա հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի եւ աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների եւ աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց, տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տաղանդավոր երիտասարդը տպագրում է ավելի քան 15 հոդված։ համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931-ին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում։ 1934 թ. Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, վ.Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1935 թ. Վ.Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, որն անկասկած նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։ Անցած դարի 30-ական թվականներին Վ.Համբարձումյանը հաջողությամբ լուծեց տարբեր տիպերի աստղային համակարգերի դինամիկայի խնդիրը, հաշվի առնելով նրանց ինչպես առաջացման, այնպես էլ՝ քայքայման առանձնահատկություները։ 1939 թ. Վ.Համբարձումյանն ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943-ին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան։ Հ.Ա.Օրբելին դառնում է ԳԱ-ի նախագահ, իսկ Վ.Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ. Վ.Համբարձումյանը ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում մինչեւ 1993 թ., որից հետո դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1947 թ. նա հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում Վ.Համբարձումյանն ապացուցել է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Նրա ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թ.-ին արժանացավ պետական մրցանակի։ 1995 թ.-ին Վ.Համբարձումյանն ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ։ 1961-1964 թթ. Վ.Համբարձումյանը եղել է Միջազգային աստղադիտական միության նախագահ։ 1966 թ.-ին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, որը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։ Մինչեւ կյանքի վերջը Վ.Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։ Վ.Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թթ. գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ(1966-72 թթ.)։ Հայ ժողովրդի տաղանդավոր զավակը 1994 թ.-ին արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Վ.Հ.Համբարձումյանը վախճանվեց 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թ. կրում է իր հիմնադրի անունը։
Առ.2
Սարյանի կտակը
1981 թ. մայիսի 18-ին Փարիզում վախճանված Սարոյանը ընդամենը մի կտակ է ունենում` «Մոխիրս թաղեք Բիթլիսում»: Սակայն  կյանքի վերջին պահերին կտակը փոխում է, որի հիման վրա էլ նրա մոխիրը տանում են Հայաստան և թաղում այնտեղ: Ասել է. «Չեմ ուզում ինձ թաղեն, վրես մեծ քար մը դնեն, որ մարդիկ գան, ըսեն` աս Սարոյանն է»:  Սարոյանի ընկերը պատմում է. «Հասանք Պանթեոն, այնտեղ գրողներ կային եւ կոմունիստ մարդիկ: Տեսա փոս մը, բայց ի՞նչ ընել…»: Հետո փոսի վրա մեծ քար դրեցին, որտեղ մարդիկ գալիս են ու ասում` սա Սարոյանն է:
Աղբյուրը՝ Ընկեր Նունեի բլոգ
Առ.4
Կտակը դա պաշտոնական փաստաթուղթ է, որի մեջ գրված է մահացող կամ մահացած մարդու պարտադրանք  ողջ մնացած կամ մնացող մարդկանց:
Նմական ` Հինմարկներ, կազմակերպություններ և անհատանձիքհաճախենմիմյանցնամակներգրում: Նամակներըլինումենմտերմական և պաշտոնական:
Մտերմականնամակ`  հաղորդակցությանզարգացմանհետևանքովայժմմարդիկավելիքիչենմտերմականնամակներգրում, փոխարենըհախորդակցվումենհեռախոսով , համացանցով և այլն, բայցնամակը` որպեսգործնականգրություն և անհատներիմիջևհաղորդակցմանմիջոցչիվերացել, և անհրաժեշտ է ծանոթլինելնրակառուցվածքիուշարադրանքիձևին:
Գործնական`ինչպեսայլգործնականգրություններ, նամակնէլունիիրկառուցվածքը և շարադրանքիձևը, չնայածըշատերըդրանքհաշվիչենառնում:
Նախթղթիվերինաջանկյունումգրվում է ամսաթիվը և այնվայրիանունը, որտեղգտնվում է նամակագիրը, վերինլուսանցքիցքիցներքև` կենտրոնում, գրվում է այնանձիանունըումուղվումմէնամակըհասցեատիրոջանունըկարող է ուղեկցվելորևէմտերմականբառովկամարտահայտությամբ: Գործնականնամակըկարող է լինելկարճ և երկար: Ամենդեպքուպետք է հեռումնալշատախոսությունիցգրելպարզ և որոշակի:
Աշխարհում առաջին կտակը գրվել է Եգիպտոսում: Դա արել է եգիպտական փարավոն Խավրեի տղան, որը մահացել է մոտավորապես մ.թ.ա. 2601թ:

Ինչ է նշանակում նամակ

Նամակը բաժանվում է երկու խմբի` մտերմական և գործնական:
Մտերմական նամակ`  հաղորդակցության զարգացման հետևանքով այժմ մարդիկ ավելի քիչ են մտերմական նամակներ գրում, փոխարենը հախորդակցվում են հեռախոսով , համացանցով և այլն, բայց նամակը` որպես գործնական գրություն և անհատների միջև հաղորդակցման միջոց չի վերացել, և անհրաժեշտ է ծանոթ լինել նրա կառուցվածքի ու շարադրանքի ձևին:
Գործնական`ինչպես այլ գործնական  գրություններ, նամակն էլ ունի իր կառուցվածքը և շարադրանքի ձևը, չնայածը շատերը դրանք հաշվի չեն առնում:
Նախ  թղթի  վերին աջ անկյունում գրվում է ամսաթիվը և այն վայրի անունը, որտեղ գտնվում է նամակագիրը, վերին լուսանցքիցքից ներքև` կենտրոնում, գրվում է այն անձի անունը, ում ուղվում է նամակը հասցեատիրոջ  անունը կարող է ուьղեկցվել որևէ մտերմական բառով կամ արտահայտությամբ: Գործնական նամակը կարող է լինել կարճ և երկար: Ամեն դեպքում պետք է հեռու մնալ  շատախոսությունից գրել պարզ և որոշակի:

Լինքեր , որոնք արժե մտնել


http://www.gisher.ru/tevavor-xosqer-ev-aforizmner-t1954.html
http://www.webinfo.am/vau/152–500-.html
http://www.kyanq.com/blog/91.html
http://abovyana.do.am/load/t%27_avor_xosqer_aforizmner/9
Տես` այստեղ

Աբու Սիմբել










дог






Ինչ է ինձ պատմում անձրևը


1289513698_k-107

Ճանաչենք մեր պապերի էրգիրը(Նախագիծ)

es ev na  Պատմությունը, որ պատմելու եմ, ինձ պատմել է իմ Հրանուշ տատիկը:

Ինչքան էլ կորչեմ չեմ վախենա

patmutyun

Իմ չար և բարի կողմերը


ангел и демон

Ես և իմ մոլորակը


images


31853040_1


mol

Էթիլ և մեթիլ սպիրտեր


Methanol-2D-300x255

Առօրյաում օգտագործվող հինգ ռադիոակտիվ պարագաներ


qimiq1

Նույնիսկ սերն է քիմիայի արդյունք


Թումանյանական ամփոփում








Կենսաբանություն` համեմատություն

Թալոմային բույսեր
—Թլոմային բույսերը չունեն վեգետատիվ օրգաններ` տերևներ, արմատ, ցողուն: Թալոմը կազմված է սնկերից և ջրիմւռներից: Թլոմային  բույսերը  չէն  չորանում: Կարող են բնակվել` անապատւմ, ջրի տակ, ծառի վրա:
Բարձրակարգ  բույսեր
—Բարձրակարգ բույսերը ունեն վեգետատիվ  օրգաններ` ցողուն, տերև, արմատ, բողբոջ, ծաղիկ: Հազվադեպ  աճում են անապատում, ջրի տակ:

Պատանի քիմիկոս` թթվածին

Թթվածինը և նրա միացությունները
—Թթվածին – քիմիական տարր է որի նշանն է O և ատոմային թիվը՝ 8:Թթվածինը առաջին անգամ ստացել է Կ.Շեելեն 1770 թ.` սելիտրայի քայքայումից:1774 թ. Ջ. Պրիստրին թթվածին ստացել է սնդիկի օքսիդի քայքայումից:
—Բնության մեջ թթվածինը գտնվում է ինչպես ազատ վիճակում (օդում 21% ըստ ծավալի և 23% ըստ զանգվածի), այնպես էլ միացությունների ձևով (ջուր, բազմազան ապարներ):Այն Երկրի վրա ամենատարածված տարրն է.կազմում է նրա զանգվածի մոտ 30%-ը:Երկրագնդի զանգվածի կեսից ավելին թթվածին է,մարդու օրգանիզմի 65 % կազմում է թթվածին:
—Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների ձևով` թթվածին (O2) և օզոն (O3)
Թթվածինը
—Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է: Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք:
—Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ:
—Թթվածինը կարևոր է հատկապես նրանով, որ մենք շնչում ենք այն: Շնչառությունը Երկրի կենսոլորտի, կյանքի գոյատևման ամենակարևոր նախապայմանն է: Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա հինգերորդ մասը: Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում: Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով: Նրանք նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝ գիշերը: Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն:
—Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ: Այրվում են փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն: Կենսաքիմիական շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է աստիճանաբար՝ առանց լույսի անջատման: Դանդաղ օքսիդացում են, օրինակ, խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումն օրգանիզմում, բույսերի մնացորդների փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում: Տեխնիկայում թթվածինը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ և ջրի էլեկտրոլիզով:
Ստացումը
—1.Բնության մեջ թթվածնի ահռելի ծախսը լրացնում է ֆոտոսինթեզ  ռեակցիան,որը ընթանում է լույսի և քլորոֆիլի պայմաններում.
—6CO2+6H2O=C6H12O6+6O2↑
—2.Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից :Օդը սովորական ճնշման տակ -200°С սառեցնելիս՝ վեր է ածվում բաց երկնագույն հեղուկի,ապա զգույշ տաքացնում են -195°С-ում անջատվում է ազոտը ,իսկ -183°С-ում անջատվում է թթվածինը:Գազային թթվածինը պահում են պողպատե գլանանոթներում (բալոններում) 10-15 ՄՊԱ ճնշման տակ 1 մմ սնդիկի սյան,որը հավասար է 133,3 Պա:
—3.Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
2HgO=2Hg+O2↑
2H2O2=2H2O+O2↑
2KMnO4 → K2MnO4 + MnO2 + O2↑ 2KClO3 → 2KCl + 3O2↑ (Բերթոլեի աղ) 4K2Cr2O7=4K2CrO4+2CrO3+3O2↑
2KNO3=2KNO2+O2↑
Ֆիզիկական հատկությունները
—Թթվածինը անգույն,անհամ,անհոտ գազ է:Եռում է -183°С, պնդանում է -219°С:Հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,թթվածնի պարամագնիսական հատկությունը երևում է հեղուկ վիճակում:Թթվածնի խտությունը 0°С, 101 ԿՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ:Թթվածինը ջրում վատ է լուծվում 20°С-ում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, 0°С-ում 5 ծավալ թթվածին:
Мой новый блог.