Поиск по этому блогу

пятница, 11 октября 2013 г.



дог









Ներողամտությունը դա որոշ չապով խղճի մի մասնիկ է: Շատերը կարող են հասկանալ,  բայց քչերը կարող են ներել:  Ներում է միայն ուժեղ մարդը: Եվ հետո ամեն մարդ սխալվելու իրավունք ունի, ինչպես նաև՝ ներման: Ասում են, որ վրեժ լուծելը ավելի հեշտ է,  քան ներելը: Վրեժ լուծելուց հետո մարդ կորցնում է իր մարդկային հատկությունները, իսկ ներելուց… Իսկ ներելուց հետո մարդ գտնում է հոգու խաղաղություն:
Ներողամտություն ասելով շատերը հասկանում են միայն  ներել և վերջ, սակայն այն իրականում երկու իրարամերժ զգացողությունների պայքար է, որտեղ եթե հաղթանակում է մարդկայինը, ուրեմն բարին է հաղթանակում: Հակառակ դեպքում հաղթանակում է չարը, սևը, մութը՝ այսինքն վրեժը:
Իմ լավ արև ժպտա մարդկանց, լցրու նրանց սրտերը բարությամբ և ներողամտությամբ, թող որ մարդիկ հասկանան ներման քնքուշ շունչը և ապրեն հոգու խաղաղությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий