Поиск по этому блогу

четверг, 31 октября 2013 г.

Իմ կարդալու ոճը





Իմ կարդալու ոճը կազմված է մի քանի ճյուղերից: Կարդում եմ, երբ հետաքրքիր է, երբ գիշեր է, երբ ցանկանում եմ իմ նյարդերը հանգստացնել  և, երբ իմ  քունը տանում է: Ես կարծում եմ, որ այդքան էլ շատ չեմ կարդում, բայց եթե հետաքրքիր գիրք է ընկնում ձեռքս, ես  կարդում եմ այնքան ժամանակ,  քանի դեռ գիրքը չեմ վերջացրել:  Բացի դասերից, ոչ մի բան չի կարող ինձ կտրել գրքից (չհաշված մայրիկիս):
Երևի կարծում եք , որ ես տարօրինակ եմ,  քանի որ կարդում եմ, երբ քունս տանում է: Ես սիրում եմ հատկապես գիշերը կարդալ  մի պատճառով՝ ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՔՆԵԼ:  Եթե ես ցանկանամ՝ կքնեմ , բայց գիրքը ավելի հետաքրքիր է,  քան երազները: Քանի որ երազները իմ ցանկությամբ են արտահայտվում, իսկ գիրք կարդալուց ես ոչինչ չեմ կարող փոխել, ու դա ինձ դուր է գալիս:

Комментариев нет:

Отправить комментарий