Поиск по этому блогу

пятница, 11 октября 2013 г.

Նախագիծ` Վիկտոր համբարձումյան

Առ.1
Վիկտոր Համբարձումյան (Սեպտեմբեր 18, 1908 – Օգոստոս 12, 1996), հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:
Նրա կենսագրությունը՝
Վ.Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի եւ աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Դեռ դպրոցական տարիներին նա հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի եւ աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների եւ աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց, տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տաղանդավոր երիտասարդը տպագրում է ավելի քան 15 հոդված։ համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931-ին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում։ 1934 թ. Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, վ.Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1935 թ. Վ.Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, որն անկասկած նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։ Անցած դարի 30-ական թվականներին Վ.Համբարձումյանը հաջողությամբ լուծեց տարբեր տիպերի աստղային համակարգերի դինամիկայի խնդիրը, հաշվի առնելով նրանց ինչպես առաջացման, այնպես էլ՝ քայքայման առանձնահատկություները։ 1939 թ. Վ.Համբարձումյանն ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943-ին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան։ Հ.Ա.Օրբելին դառնում է ԳԱ-ի նախագահ, իսկ Վ.Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ. Վ.Համբարձումյանը ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում մինչեւ 1993 թ., որից հետո դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1947 թ. նա հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում Վ.Համբարձումյանն ապացուցել է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Նրա ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թ.-ին արժանացավ պետական մրցանակի։ 1995 թ.-ին Վ.Համբարձումյանն ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ։ 1961-1964 թթ. Վ.Համբարձումյանը եղել է Միջազգային աստղադիտական միության նախագահ։ 1966 թ.-ին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, որը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։ Մինչեւ կյանքի վերջը Վ.Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։ Վ.Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թթ. գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ(1966-72 թթ.)։ Հայ ժողովրդի տաղանդավոր զավակը 1994 թ.-ին արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Վ.Հ.Համբարձումյանը վախճանվեց 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թ. կրում է իր հիմնադրի անունը։
Առ.2
Սարյանի կտակը
1981 թ. մայիսի 18-ին Փարիզում վախճանված Սարոյանը ընդամենը մի կտակ է ունենում` «Մոխիրս թաղեք Բիթլիսում»: Սակայն  կյանքի վերջին պահերին կտակը փոխում է, որի հիման վրա էլ նրա մոխիրը տանում են Հայաստան և թաղում այնտեղ: Ասել է. «Չեմ ուզում ինձ թաղեն, վրես մեծ քար մը դնեն, որ մարդիկ գան, ըսեն` աս Սարոյանն է»:  Սարոյանի ընկերը պատմում է. «Հասանք Պանթեոն, այնտեղ գրողներ կային եւ կոմունիստ մարդիկ: Տեսա փոս մը, բայց ի՞նչ ընել…»: Հետո փոսի վրա մեծ քար դրեցին, որտեղ մարդիկ գալիս են ու ասում` սա Սարոյանն է:
Աղբյուրը՝ Ընկեր Նունեի բլոգ
Առ.4
Կտակը դա պաշտոնական փաստաթուղթ է, որի մեջ գրված է մահացող կամ մահացած մարդու պարտադրանք  ողջ մնացած կամ մնացող մարդկանց:
Նմական ` Հինմարկներ, կազմակերպություններ և անհատանձիքհաճախենմիմյանցնամակներգրում: Նամակներըլինումենմտերմական և պաշտոնական:
Մտերմականնամակ`  հաղորդակցությանզարգացմանհետևանքովայժմմարդիկավելիքիչենմտերմականնամակներգրում, փոխարենըհախորդակցվումենհեռախոսով , համացանցով և այլն, բայցնամակը` որպեսգործնականգրություն և անհատներիմիջևհաղորդակցմանմիջոցչիվերացել, և անհրաժեշտ է ծանոթլինելնրակառուցվածքիուշարադրանքիձևին:
Գործնական`ինչպեսայլգործնականգրություններ, նամակնէլունիիրկառուցվածքը և շարադրանքիձևը, չնայածըշատերըդրանքհաշվիչենառնում:
Նախթղթիվերինաջանկյունումգրվում է ամսաթիվը և այնվայրիանունը, որտեղգտնվում է նամակագիրը, վերինլուսանցքիցքիցներքև` կենտրոնում, գրվում է այնանձիանունըումուղվումմէնամակըհասցեատիրոջանունըկարող է ուղեկցվելորևէմտերմականբառովկամարտահայտությամբ: Գործնականնամակըկարող է լինելկարճ և երկար: Ամենդեպքուպետք է հեռումնալշատախոսությունիցգրելպարզ և որոշակի:
Աշխարհում առաջին կտակը գրվել է Եգիպտոսում: Դա արել է եգիպտական փարավոն Խավրեի տղան, որը մահացել է մոտավորապես մ.թ.ա. 2601թ:

Комментариев нет:

Отправить комментарий