Поиск по этому блогу

пятница, 11 октября 2013 г.

Թումանյանական ամփոփում









Ես կարդացել եմ Թումանյանի Մեծ Ցավ, Հայի հոգին և Դառնացած Ժողովուրդ հոդվածները: Իմ կարծիքով Թումանյանը դրանց միջոցով ցանկացել է ասել թե ինչ է դարձել մեր ազգը: Ինչ տանջանքներ է կրել մեր պատմությունը, որը մենք չենք կարդում, հիշում և սովորում:Թումանյանը այնքան է սիրել իր ազգը, որ սկսել է նրա վատ արարքների մասին պատմել այնպես, որ մարդիկ կարդալով նրա գրածները հասկանան որ սխալ են և չկրկնեն իրենց արարքները: Թումանյանի Մեծ Ցավ հոդվածի մեջ գրված է թե ինչ ենք անում մենք մեր լեզվի և գրականության հետ:
- Լեզու ունենք չենք ճանաչում. պատմություն ունենք չգիտենք, գիր ունենք չգիտենք,- ասացել է Թումանյանը Մեծ Ցավ հոդվածի մեջ: Մի գիրքն ինչ է, որ ափսոսում ենք դրա վրա գումար ծախսել:
Դառնացած Ժողովուրդ հոդվածի մեջ ասվում է, որ մեր ազգը ներքուստ փչացել է: Դա ճիշտ է : Մենք սկսել ենք այնքան նախնձել իրար որ ամենինչ կանենք միայն մեր կողքինը հաջողության չհասնի, մեզանից չանցնի:
Թումանյանի ժամանակաշրջանում դա հասկանալի էր և ընդունելի քանի որ ծանր ժամանակներ էին: Բայց հիմա այդ ամենը անընդունելի է: Մենք պետք է պայքարենք այն որդի (նախանձի) հետ, որը մեզ ներսից փչացնում է:                                                                                            Հայ ժողովրդի ոգին դա մարդկանց կամքն ու սերն է հայրենիքի հանդեպ: Այն զգացմունքը ինչը մենք կապրեինք Հայաստանը կորցնելուց հետո: Այդ ոգին ազատություն է ցանկանում: Ցանկանում է գտնվել յուրաքանչյուր հայի սրտում: Բայց շատերի սրտում այն մարել է , հանգել է մոմի լույսի պես: Շատերն են ասում մենք սիրում ենք մեր հայրենիքը, սիրում ենք մեր ազգը պատմությունը, Նարեկացուն, մեր էպոսը: Բայց մեկին հարցրեք` Արդյոք կարդացել ես Նարեկացի: Կասի` ոչ: Մեր Էպոսը կարդացել ե՞ս-:Կասի` ոչ: Հայ ժողովրդի հոգին ինքն էլ է զգում, որ թուլացել է : Նրան ուժեղացնելու համար պետք է ապրենք մր Հայրենիքով , սիրենք Հայաստան: Բայց ինչպես կարող ենք սիրել այն եթե Նույնիսկ Մեր եկեղեցուն չենք հետևում: Այն տարացքը, որը մեզ համար սուրբ է: Աղտոտում ենք նրա շուրջ, պատերը կեղտոտում: Ինչու՞: Կարող եք ասել ինչու ենք այսքան դժբախտ: ես կարող եմ ասել, որովհետև չենք հարգում մեզ, մեր եկեղեցին և մեր ավետարանը:

Комментариев нет:

Отправить комментарий