Поиск по этому блогу
пятница, 11 октября 2013 г.
Ներողամտությունը դա որոշ չապով խղճի մի մասնիկ է: Շատերը կարող են հասկանալ, բայց քչերը կարող են ներել: Ներում է միայն ուժեղ մարդը: Եվ հետո ամեն մարդ սխալվելու իրավունք ունի, ինչպես նաև՝ ներման: Ասում են, որ վրեժ լուծելը ավելի հեշտ է, քան ներելը: Վրեժ լուծելուց հետո մարդ կորցնում է իր մարդկային հատկությունները, իսկ ներելուց… Իսկ ներելուց հետո մարդ գտնում է հոգու խաղաղություն:
Ներողամտություն ասելով շատերը հասկանում են միայն ներել և վերջ, սակայն այն իրականում երկու իրարամերժ զգացողությունների պայքար է, որտեղ եթե հաղթանակում է մարդկայինը, ուրեմն բարին է հաղթանակում: Հակառակ դեպքում հաղթանակում է չարը, սևը, մութը՝ այսինքն վրեժը:
Իմ լավ արև ժպտա մարդկանց, լցրու նրանց սրտերը բարությամբ և ներողամտությամբ, թող որ մարդիկ հասկանան ներման քնքուշ շունչը և ապրեն հոգու խաղաղությամբ:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий