Թթվածին – քիմիական տարր է որի նշանն է O և ատոմային թիվը՝
8:Թթվածինը առաջին անգամ ստացել է Կ.Շեելեն 1770 թ.` սելիտրայի
քայքայումից:1774 թ. Ջ. Պրիստրին թթվածին ստացել է սնդիկի օքսիդի
քայքայումից:
Բնության մեջ թթվածինը գտնվում է ինչպես ազատ վիճակում (օդում 21%
ըստ ծավալի և 23% ըստ զանգվածի), այնպես էլ միացությունների ձևով (ջուր,
բազմազան ապարներ):Այն Երկրի վրա ամենատարածված տարրն է.կազմում է նրա
զանգվածի մոտ 30%-ը:Երկրագնդի զանգվածի կեսից ավելին թթվածին է,մարդու
օրգանիզմի 65 % կազմում է թթվածին:
Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների ձևով` թթվածին (O2) և օզոն (O3)
Թթվածինը
Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է: Այդ պատճառով մեր
զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ
անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք:
Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է
ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների,
բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի,
ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ:
Թթվածինը կարևոր է հատկապես նրանով, որ մենք շնչում ենք այն:
Շնչառությունը Երկրի կենսոլորտի, կյանքի գոյատևման ամենակարևոր նախապայմանն
է: Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա
հինգերորդ մասը: Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3)
ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության
խնդրում: Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և
շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով: Նրանք
նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝
գիշերը: Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում:
Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը,
բույսերի մնացորդների փտումը և այլն:
Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ: Այրվում են
փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն: Կենսաքիմիական
շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի
հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է
աստիճանաբար՝ առանց լույսի անջատման: Դանդաղ օքսիդացում են, օրինակ,
խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումն օրգանիզմում, բույսերի մնացորդների
փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում:
Տեխնիկայում թթվածինը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ և ջրի
էլեկտրոլիզով:
Ստացումը
1.Բնության մեջ թթվածնի ահռելի ծախսը լրացնում է ֆոտոսինթեզ ռեակցիան,որը ընթանում է լույսի և քլորոֆիլի պայմաններում.
6CO2+6H2O=C6H12O6+6O2↑
2.Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից :Օդը սովորական ճնշման
տակ -200°С սառեցնելիս՝ վեր է ածվում բաց երկնագույն հեղուկի,ապա զգույշ
տաքացնում են -195°С-ում անջատվում է ազոտը ,իսկ -183°С-ում անջատվում է
թթվածինը:Գազային թթվածինը պահում են պողպատե գլանանոթներում (բալոններում)
10-15 ՄՊԱ ճնշման տակ 1 մմ սնդիկի սյան,որը հավասար է 133,3 Պա:
3.Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
2HgO=2Hg+O2↑2H2O2=2H2O+O2↑
2KMnO4 → K2MnO4 + MnO2 + O2↑ 2KClO3 → 2KCl + 3O2↑ (Բերթոլեի աղ) 4K2Cr2O7=4K2CrO4+2CrO3+3O2↑
2KNO3=2KNO2+O2↑
Թթվածինը անգույն,անհամ,անհոտ գազ է:Եռում է -183°С, պնդանում է
-219°С:Հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,թթվածնի պարամագնիսական
հատկությունը երևում է հեղուկ վիճակում:Թթվածնի խտությունը 0°С, 101 ԿՊա
ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ:Թթվածինը ջրում վատ է լուծվում 20°С-ում 100
ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, 0°С-ում 5 ծավալ թթվածին:
Комментариев нет:
Отправить комментарий