Իմ հորական կողմի պապիկը եղել է Վանից: Նրա հայրը և հորեղբայրը Եղեռնի ժամանակ փախել են, մոլորվել են անտառում և սկսել են լաց լինել: Պապիկիս հայրը եղել է յոթ տարեկան, իսկ հորեղբայրը հինգ տարեկան: Մի կին լացի ձայն լսելով` մոտենում է ծառին և տեսնում երկու տղա` պապիկիս հորը և հորեղբորը: Ու քանի որ թուրքերը տղա երեխաներին սպանում էին, այդ անծանոթ կինը իր երկար զգեստի տակ թաքցնելով երեխաներին` անցկացնում է սահմանը: Գաղթի ամբողջ ճանապարհին գաղթականները նրանց խնամում են և ապահով տեղ հասցնում:
Վանի մասին կարդացի, իմացա որ Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ:
Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հյուսիսից բլուրներով: Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիս-արևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը: Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ:
Աղբյուր` http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B6
Այս մի պատմություննել տատիկիս հոր մասին է: Կրկին տատիկս է պատմել
Իմ տատիկի հայրը լինում է տաս տարեկան մեծ կոտորածի ժամանակ: Նրա բոլոր բարեկամներին սպանում են և նա մնում է մենակ: Նրան բերում են Արևելյան Հայաստան և Գյումրիի որբանոցում թողնում: Երբ “Խորհրդային միությունը” հաստատվում է Ամերիկացիները, որոշում են բոլոր այն երեխաներին որոնք բարեկամներ չունեն` տանել Ամերիկա: Տատիկիս հայրը դուրս է փաղչում որբանոցից և գնում է քաղաք` զբոսնելու: Այնտեղ հանդիպում է տատիկիս հորեղբորը: Շատ է խնդրում նրան, որ ներկայանա իրեն, որպես հարազատ և նրան չտանեն իր սիրելի երկրից: Տատիկիս հորեղբայրը համաձայնում է: Նա մնում է Հայաստանում , աշխատում է , ընտանիք է կազմում և ապրում երջանիկ: Տատիկիս հայրը եղել է Բիթլիսից:
Բիթլիս
Աղբյուր`http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%AB%D5%A9%D5%AC%D5%AB%D5%BD %28%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%29
Комментариев нет:
Отправить комментарий