Поиск по этому блогу
четверг, 31 октября 2013 г.
Իմ կարդալու ոճը
Իմ կարդալու ոճը կազմված է մի քանի ճյուղերից: Կարդում եմ, երբ հետաքրքիր է, երբ գիշեր է, երբ ցանկանում եմ իմ նյարդերը հանգստացնել և, երբ իմ քունը տանում է: Ես կարծում եմ, որ այդքան էլ շատ չեմ կարդում, բայց եթե հետաքրքիր գիրք է ընկնում ձեռքս, ես կարդում եմ այնքան ժամանակ, քանի դեռ գիրքը չեմ վերջացրել: Բացի դասերից, ոչ մի բան չի կարող ինձ կտրել գրքից (չհաշված մայրիկիս):
Երևի կարծում եք , որ ես տարօրինակ եմ, քանի որ կարդում եմ, երբ քունս տանում է: Ես սիրում եմ հատկապես գիշերը կարդալ մի պատճառով՝ ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՔՆԵԼ: Եթե ես ցանկանամ՝ կքնեմ , բայց գիրքը ավելի հետաքրքիր է, քան երազները: Քանի որ երազները իմ ցանկությամբ են արտահայտվում, իսկ գիրք կարդալուց ես ոչինչ չեմ կարող փոխել, ու դա ինձ դուր է գալիս:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий