Մեթիլ սպիրտը իր համով և հոտով չի տարբերվում էթիլ սպիրտից, սակայն նրա ազդեցությունը օրգանիզմի վրա շատ վտանգավոր է: Նույնիսկ ոչ մեծ քանակությամբ մեթանոլը կարող է կուրություն առաջացնել, իսկ 30մլ-ը կարող է մահ առաջացնել: Դրանով էլ պայմանավորված է այդքան հաճախակի թունավորումները մեթիլ սպիրտով, որը առաջ է գալիս կամ չիմացության հետևանքով, կամ կեղծ ալկոհոլային խմիչք օգտագործելուց:
Հետաքրքիրն այն է, որ թունավորման դեպքում, որպես հակաթույն հանդես է գալիս սովորական, այսինքն՝ էթիլ սպիրտը: Սա բացատրվում է նրանով, որ երկու սպիրտները կապող պրոցեսում օրգանիզմում մասնակցում է մեկ ֆերմենտ՝ ալկոհոլդեհիդրոգենազը, որը էթանոլի հետ ավելի շուտ է ռեակցիայի մեջ մտնում: Արդյունքում ֆերմենտը սպառվում է և մեթանոլը մեծ մասամբ մնում է չքայքայված և արդյունքում արյան մեջ ավելի քիչ թվով մեթանոլի քայքայման վնասակար արգասիքներ են հայտնվում:
Комментариев нет:
Отправить комментарий