Поиск по этому блогу

воскресенье, 1 декабря 2013 г.

Սասնա Ծռեր, հարցաշար

1.  Իմ կարծիքով սասնա ծռեր էպոսը համարվել է լավագույնը, քանի որ այն ավարտվում է: Եվ երևի այն միակ Էպոսն է, որը ցույց է տալիս հայ ժողովրդի հանդուրժողականությունը: 

2. Կոմիտասի ստեղծագործությունների շարքում  է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան:Որի  ստեղծման  աշխատանքները  կոմպոզիտորին չի վիճակվել  ավարտել։ 

3. Հին կտակարան‎ ,  ‎Դ Թագավորաց‎ , ‎ ԺԹ, էջ 475 <<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>: 
4. Գուսան Շահեն՝ <<Սասունցի դավիփ>> դյութազներգություն
Ալեքսանդր Սպենդարյան ՝ <<Խանդութ>>
5. <<Սասնա փահլևաններ>>, <<Դավիթ և Մհեր>>, <<Սասնա տուն>>, <<Ջոջանց տուն>>, <<Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ>>, <<Դավթի հեքիաթ>>, <<Դավթի պատմություն>>:

6. Էպոսի մասին հիշատակել են Մոսես Խորենացին և Թովմա Արծրունին:

7. Արտերկրացիներից էպոսի մասին հիշատակել են պորտուգալացի Անտոնիյո Տենրեյրոն և Մեստրե Աֆոնսոն:

8. Էպոսի վիպասացների բուն հարենիքը արևմտյան հայաստանն է: Այնտեղից գաղթած սերունդների միջոցով մեզ է հասել <<Սասնա շռեր>> էպոսը:

9. Հովհաննես Թումանյան

Առյուծ մհերը, զարմով դյութազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նրա օրով
Հավքն էլ չէր անցնում սասմա Սարերով:
Սասմա սարերից շ՜ատ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակ ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր - մի Առյուծ Մհեր

Եղիշե Չարենց

Իշխեց նա այսպես, դյուցազնը մեր
Քառասուն տարի։— Եվ ահա ծեր
Մազերին նրա, գլխին հուրհեր
Իջավ մառախուղ, ցրտին ձմեռ։—
Դարձավ նա զառամ ու ալեհեր,
Եվ կամաց-կամաց դյուցազնին ծեր
Սկսեց պատել, ինչպես գիշեր,
Վիշտ անբուժելի ու մահաբեր։—
Չուներ նա ժառանգ աշխարհում դեռ—
Եվ մտորում էր դյուցազնը ծեր։