Поиск по этому блогу

воскресенье, 12 января 2014 г.

Տնային աշխատանք՝ Հայոց լեզու














1. Ինչու՞ գրողը չէր կարողանում  որևէ գիրք վառել իր գրադարանից:

Գրողը չէր կարողանում գիրք վառել, որովհետև նրա գրադարանից համարյա ոչ մի գիրք կարդացած չէր: Նրա մոտ կային շատ գրքեր, սակայն նրա ձեռքը չէր գնում գրքերը վառել: Նա այն աստճան էր հարգում գիրքը, գրականութնունը, տպագրությունը, որ չկարողացավ ինչոր մի գիրք վառել: 

2. Իսկ դու ո՞ր գիրքը կկարողանայիր վառել:

Ես կկարողանայի վառել... 
Չէ, չէի կարողանա վառել ոչ մի գիրք: Ինչո՞ւ, երևի նրա համար, որ քիչ գրքեր եմ կարդացել, բայց իմ կարդացած գրքերը լավ գրքեր են եղել: Եվ բոլորն էլ նույն ժանրի:

 3. Քեզ հայտնի՞ է պատմության մեջ մի այնպիսի դեպք, երբ կրակին է հանձնվել ողջ գրադարանը:

Մթա. 48-47 թթ. վառվել է Ալեքսանդրիայի գրադարանը: Այն այրվում է այն ժամանակ, երբ Հուլիոս Կեսարը Եգիպտոսում ռազմական գործունեություն էր ծավալում: Գրքերի մի մասը ստացվում է փրկել:

4. Հիշու՞մ ես մի այնպիսի օր, որի մասին կցանկանայիր գրել:

Այս դեպքը պատահել է այն ժամանակ երբ ես դեռ մանկապարտեզ էի գնում: Մայրիկս ու հայրիկս նստած էին նստարանին, իսկ ես խաղում էի այգում: Բացի ինձանից այնտեղ կային ավելի մեծ երկու տղա: Ծնողներս լավ չեն հիշում թե ինչ պատահեց բայց տղաներից մեկը մյուսին ինձանից ասաց.
-Հա լավ փոքր ա չի հասկանում,- ես էլ թեքվեցի և այդ տղային ծիծաղելի ձայնով ասացի
-Դու չես հասկանում, որ ես փոքր եմ չեմ հասկանում: 
Այդքանից ավել ինձ ոչինչ չեն պատմել այդ դեպքի պահով: 

Комментариев нет:

Отправить комментарий