Поиск по этому блогу

четверг, 23 января 2014 г.

Ինչ եմ ես տեսնում ձյան մեջ







Որոշ մարդիկ նայելով ձյանը տեսնում են գեղեցկություն, փայլ, սառնություն, սպիտակ անձրև, տխրություն, զվարճանք, մի խոսքով ամեն մարդ տարբեր ձևերով է տեսնում ձյունը, իսկ ես... Ես տեսնում եմ.. Շատ բան եմ տեսնում ես, շա՜տ:

Տեսածս բաներից մեկը հուսահատությունն է: Ձյունը այնպես է թափվում ներքև կարծես գիտի թե ինչ է իրեն սպասվում: Հասկանում է, որ երկար չի ապրի , կամ կտրորեն, կամ կհալվի, կամ էլ ամենավատը՝ կդառնա խաղալիք...

Մյուս տեսածս ցավն է, որը ձյունը ապրում է, երբ խաղալիք է դառնում, կամ երբ նրան տրորում են: Իսկ ամենաահավոր ցավը նա ապրում է, երբ դառնում է գլխացավանք մարդկանց համար:

Իսկ վերջին բանը, որ ես տեսնում եմ դա մտորումներն են: Ձյունն այնպես է պտտվելով իջնում կարծես մտորում է ամեն ինչի մասին, սական նա մտորում է ընդամենը մի բանի մասին... Թե՝ ինչու, ինչի համար, ինչ է արել, որ ամեն անգամ ապրում է նույն    հուսահատությունը և ցավը:

Երբեմն՝ երբ լրիվ խորացած եմ լինում մտքերիս մեջ կարծում եմ, որ ձյունը խոսել գիտի: Եվ սկսում եմ պատկերացնել, թե ինչ են գոռում նրանք,
երբ ճռճռում են մեր ոտքերի տակ: Երբ սկսում եմ լսել ճռճռոցը հասկանում եմ, որ նրանք բոլորն էլ մի քանի բառ են գոռում՝ ցավ, հուսահատություն և մտորումներ:

Комментариев нет:

Отправить комментарий