Поиск по этому блогу

суббота, 10 января 2015 г.

Պահեք ձեր երջանկությունը


Գիտեք մարդիկ շատ հաճախ չեն գնահատում այն ինչ ունեն: Կապ չունի դա ինչ է, քեզ սիրող ընտանիք, լավ ընկեր, մարդ ում վստահում ես թե սիրելի մկեը: Ինչքան էլ կարծր լինեք, չասեք թե ինչ եք զգում, միշտ ժպտաք, դա ձեզ չի օգնի: Օրինակ եթե մեկին սիրում ես ու ցույց չես տալիս այդ սերը, ցույց չես տալիս որ խանդում ես, լաց չես լինում այն պահին երբ ուզում ես, նրանից օգնություն չես խնդրում, նա սկսում է մտածել որ չես սիրում: Նույնիսկ եթե դուք աղջիկ եք, խնդրում եմ հիշեք որ տղաներին էլ է պետք , որ իրենց սիրեն, գուրգուրեն:  Այնպես, որ եթե դուք հիմա այդպես եք անում, էլ մի արեք: Նա ձեզ պետք է և եթե նա գնա դուք կդառնաք կիսատ մարդ: Գնահատեք ձեր երջանկությունը

Մեր ընտանիքներում միշտ մի բան այնպես չէ, ինչպես որ մենք ցանկանում ենք: Շատ հաճախ են հիմար բաներից վեճեր լինում կամ ձեր վրա են ձեր փոքր քրոջ կամ եղբոր արածը գցում: Ուշադրություն մի դարձրեք, ուղակի գոհ եղեք, որ ընտանիք ունեք: Ու երբ էլի այդպիսի մի դեպք է պատահում երբ նրանք ձեզ հունից հանում են, դուք ուղակի հիշեք այնպիսի պահ երբդուք ձեզ լավ էիք զգում նրանց հետ: Պետք չէ, ամեն այդպիսի պահից հետո ցանկանալ ուրիշ ընտանիք: Հիշեք, ուրիշները նույնիսկ ծնող չունեն: Վայելեք ընտանիք ունենալու երջանկությունը: Վայելեք ձեր արջանկությունը


Եվ վերջապես երբեք չհրաժարվեք այն մարդուց ում դուք պետք եք, հանուն այն մարդու ով պետք է ձեզ: Եթե այդպես անեք վերջի վերջո դուք ոչմեկին պետք չեք լինի: Ախր այնքան լավ է, երբ դուք պետք եք ինչ որ մեկին: Դրանից լավ բան չկա: Աշխատեք գնահատել այդ մարդուն: Եթե դուք նրան պետք եք, նա ձեզ չի թոնի, վատ պահերին միշտ ձեր կողքը կլինի: Պահեք այդպիսի մարդկանց: Պահեք այդ երջանկությունը

Комментариев нет:

Отправить комментарий