
Որոշ մարդիկ նայելով ձյանը տեսնում են գեղեցկություն, փայլ, սառնություն, սպիտակ անձրև, տխրություն, զվարճանք, մի խոսքով ամեն մարդ տարբեր ձևերով է տեսնում ձյունը, իսկ ես... Ես տեսնում եմ.. Շատ բան եմ տեսնում ես, շա՜տ:
Տեսածս բաներից մեկը հուսահատությունն է: Ձյունը այնպես է թափվում ներքև կարծես գիտի թե ինչ է իրեն սպասվում: Հասկանում է, որ երկար չի ապրի , կամ կտրորեն, կամ կհալվի, կամ էլ ամենավատը՝ կդառնա խաղալիք...
Մյուս տեսածս ցավն է, որը ձյունը ապրում է, երբ խաղալիք է դառնում, կամ երբ նրան տրորում են: Իսկ ամենաահավոր ցավը նա ապրում է, երբ դառնում է գլխացավանք մարդկանց համար:
Իսկ վերջին բանը, որ ես տեսնում եմ դա մտորումներն են: Ձյունն այնպես է պտտվելով իջնում կարծես մտորում է ամեն ինչի մասին, սական նա մտորում է ընդամենը մի բանի մասին... Թե՝ ինչու, ինչի համար, ինչ է արել, որ ամեն անգամ ապրում է նույն հուսահատությունը և ցավը:
Երբեմն՝ երբ լրիվ խորացած եմ լինում մտքերիս մեջ կարծում եմ, որ ձյունը խոսել գիտի: Եվ սկսում եմ պատկերացնել, թե ինչ են գոռում նրանք,
երբ ճռճռում են մեր ոտքերի տակ: Երբ սկսում եմ լսել ճռճռոցը հասկանում եմ, որ նրանք բոլորն էլ մի քանի բառ են գոռում՝ ցավ, հուսահատություն և մտորումներ:
Комментариев нет:
Отправить комментарий